National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
22.02.2019
Քննարկում ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում
1 / 4

Փետրվարի 22-ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում կայացել է աշխատանքային քննարկում, որին մասնակցել է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

Նաիրա Զոհրաբյանը կարեւորել է իր գլխավորած հանձնաժողովի սերտ համագործակցությունն ինչպես ՄԻ պաշտպանի, այնպես էլ արդարադատության նախարարության հետ՝ նշելով, որ առաջիկայում կձեւավորվի նախարարության հետ աշխատանքային քարտեզի նախագիծ: Նրա խոսքով՝ ոլորտում, հատկապես քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրները բազմաթիվ են, որոնց լուծման հարցում հանձնաժողովը եւ նախարարությունը պետք է արդյունավետ համագործակցեն:

Արտակ Զեյնալյանը ներկայացրել է իրականացվող բարեփոխումների քաղաքականությունը եւ առկա խնդիրները: Նա անդրադարձել է քրեակատարողական հիմնարկների ծանրաբեռնվածությանը՝ նշելով, որ մինչեւ Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելը գերծանրաբեռնվածության խնդիրն արդեն լուծված է եղել: Նախարարը նշել է, որ 5300-ի չափով լրակազմ կա քրեակատարողական հիմնարկներում եւ այդքան դատապարտյալ ու կալանավոր կարելի է պահել. այս պահի դրությամբ քրեակատարողական հիմնարկներում մոտ 2200 դատապարտյալ եւ կալանավոր կա, 10 դատապարտյալ հացադուլ է իրականացնում, քաղաքացիական հիվանդանոցներում բուժվում է 8 անձ: Քրեակատարողական հիմնարկներում բարելավվել է սննդի որակը, պակասել է հանձնուկների քանակը:

Գործող օրենսդրությամբ ցմահ դատապարտյալներին եւ առանձնապես ծանր հանցանքների համար դատապարտվածներին արգելված է պահել այլ դատապարտյալների հետ: Նախարարը նշել է, որ այս ուղղությամբ օրենսդրական փոփոխություններ են նախատեսվում, որոնք հնարավորություն կտան ռեժիմների փոփոխություն իրականացնել, կրման ռեժիմի փոփոխությունը կլինի խրախուսական միջոց:

Կառավարության օրակարգային հարցերից է առնվազն երեք քրեակատարողական հիմնարկների՝ Գորիսի, Նուբարաշենի եւ Կենտրոնի փոխարինումը: Խոսելով քրեակատարողական համակարգի բուժծառայության մասին՝ նախարարը նշել է, որ այն չպետք է ենթակա լինի քրեակատարողական ծառայությանը: Այս հարցում կլինի փոփոխություն, այն կտրվի արդարադատության նախարարության ենթակայությանը, նաեւ բարեփոխումների մեծ փաթեթ է նախատեսված:

Կառավարությունն անցած տարի 270 մլն դրամ է հատկացրել մի շարք քրեակատարողական հիմնարկներում վերանորոգման ու նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մինչ նոր հիմնարկների կառուցումը դատապարտյալների ու կալանավորների համար տանելի պայմաններ ապահովվելու համար:

Վերացվել են կալանավայրերում ազարտային խաղերը, վերամշակվում է ներքին կանոնակարգը, վերանայվում է նաեւ պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկը:

Հարցուպատասխանի ձեւաչափում պատգամավորներն ու նախարարն անդրադարձել են լրագրող Մհեր Եղիազարյանի մահվան հանգամանքներին, հացադուլ հայտարարած անձանց իրավունքներին, հացադուլի դեպքում հարկադրաբար կերակրմանը, ներման խնդրագրերի բավարարմանը, քրեակատարողական հիմնարկների օպտիմալացմանը, պրոբացիոն ծառայության զարգացմանը, քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց զբաղվածության ապահովմանը, նախկին դատական գործերի վերհանման հնարավորությանը եւ ոլորտի մի շարք այլ խնդիրների:

Նաիրա Զոհրաբյանն Արտակ Զեյնալյանից հետաքրքրվել է նախօրեին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեղի ունեցած միջադեպի մասին. կարանտինի մեջ գտնվող կալանավորներից մեկն ինքնասպանություն էր գործել: Նախարարը մեկնաբանություններ է ներկայացրել դեպքի առնչությամբ:

Հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է, որ պատգամավոր Թագուհի Թովմասյանն առաջարկել է հանձնաժողովի առաջիկա նիստերից մեկին հրավիրել ՀՀ գլխավոր դատախազին: Հանձնաժողովի անդամներն առաջարկն ընդունելի են համարել: Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ նման հանդիպումները պարբերական բնույթ են կրելու:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am